HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

«Դեպքից անմիջապես հետո ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անձնակազմը մեկնել է դեպքի վայր: Տեղում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Այս պահին տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ: Տեղեկացնում ենք նաև, որ կարճ ժամանակում կմեկնարկեն ճանապարհի նշված հատվածի նորոգման աշխատանքները:

Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով»,- ասված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ՏԿԵՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter