HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է». Փաշինյան

Այսօր՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Քանի որ ընտրություններից հետո Կառավարության առաջին նիստն է, ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել ընտրությունների առիթով և ընդգծել, որ մեր հիմնական անելիքը, ինչպես և նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու, նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքը՝ այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու միջոց է։ Մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե, մենք արդեն կսկսենք Կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը նոր Կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի Ազգային ժողովում։ Նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ Կառավարության և ապագա Կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններն իրականացնենք և պլանավորենք։

Իհարկե, լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել ո՛չ Կառավարության կազմի, ո՛չ ծրագրի և այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետև նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրություններ, ըստ էության, շտապողականության ռեժիմով ենք աշխատել։ Այս անգամ ավելի հանդարտ ռեժիմով կաշխատենք՝ սրանից բխող բոլոր արդյունքներով։

Եվ, իհարկե, առաջիկայում ավելի մանրամասն խոսելու, քննարկելու առիթներ կունենանք, բայց կարծում եմ՝ հիմնական տրամաբանությունն ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների և անելիքների։ Եվ դրա համար այս փուլում կարևոր է՝ նախորդող շրջանն ամբողջապես վերլուծել, հասկանալ՝ ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք և որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում և պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ Նախորդող շրջանում անընդհատ խոսել ենք այդ մասին, այնպես չի, որ սա նոր խոսակցություն է լինելու։

Նաև այսօր նոր գաղափար եմ առաջարկել, որ, գուցե, ի տարբերություն նախորդ ծրագրերի, մեր առաջիկա ծրագրում ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ։ Նախ՝ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել և չի էլ լինելու այնպիսի այդպիսի ծրագիր, թե՛ նախընտրական, թե՛ Կառավարության, որ 100%-ով իրականացվում է։ Այդպիսի բան ուղղակի հնարավոր չի, որովհետև հանգամանքներ են փոխվում, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, առաջնահերթություններ են փոխվում։ Բայց կարծում եմ՝ կարևոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջադրություններ։ Ինչպես, օրինակ՝ նախորդ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, և մենք կենտրոնացած, գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա և արդյունք արձանագրեցինք։

Հիմա ես կարծում եմ, որ պետք է ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ, որպեսզի մենք ամենօրյա աշխատանքում հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ»։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո՛, նոր փուլ է գալիս, բայց այդ նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ դա աշխատանքի ընդամենը շարունակությունն է, որը պետք է դարձնենք ավելի արդյունավետ, և այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter