HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ղազախստանին ու Մոլդովային չհաղթելուց հետո Հայաստանի հավաքականը նահանջել է վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը: 

Հայաստանի ընտրանին, որը հաշվետու ժամանակահատվածում նույն՝ 1-1 հաշվով ավարտեց ընկերական հանդիպումներն իրեն վարկանիշով զիջող Ղազախստանի ու Մոլդովայի հետ, նահանջել է 1 հորիզոնական ու հիմա 211 ընտրանիների մեջ 107-րդն է 1189,63 վարկանիշային միավորով: 

Համաշխարհային ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, որը բարձրացել է 2 հորիզոնական ու այսօր մեկնարկող աշխարհի առաջնությունում կփորձի պաշտպանել իր տիտղոսը: Վարկանիշային լավագույն 10-յակում են նաեւ Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Մարոկկոն, Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան: 

Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում Հայաստանի մրցակիցներից Մոնտենեգրոն 80-րդն է (+1), Կիպրոսը՝ 124-րդը (+2), իսկ Լատվիան՝ 137-րդը (0): Փաստորեն, նշվածներից միայն մենք ենք նահանջել նախորդ՝ ապրիլ ամսվա ցուցակի համեմատ:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 32-րդն է համաշխարհային ցուցակում, հաջորդում են Ռուսաստանը (35), Ուզբեկստանը (50), Վրաստանը (72), Բելառուսը (96), Տաջիկստանը (101), Ղրղզստանը (106): Մյուսները Հայաստանի հավաքականից ավելի ցածր հորիզոնականներում են: 

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (20), Թուրքիան 22-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 72-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 126-րդը:

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 20-ին՝ աշխարհի առաջնության ավարտից հետո:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter