Կասեցվել է «Վերեւ» ռեստորանի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող «Վերեւ» ռեստորանում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում մի շարք խախտումներ է հայտնաբերել, մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել