Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի անդամ
2026թ. հունիսի 9-ին Հայաստանից ներկայացված թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի անդամ՝ առաջադրված 15 թեկնածուների շարքից: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ պետական ներկայացուցչության գրասենյակը:
«Նա առաջին հայ փորձագետն է, ով կծառայի Կոմիտեում, որը հանդիսանում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման մշտադիտարկումն իրականացնող պայմանագրային մարմին։
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում և ամրապնդել միջազգային համագործակցությունն, ուղղված հավասարության և ներառականության ապահովմանն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակական կյանքին լիարժեք մասնակցության խթանմանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել