HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի. նրա խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած, այնուհետեւ կալանավորված Արթուր Օսիպյանի կալանքը վերացնելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026թ. հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից։

Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Օսիպյանը «Նուբարաշեն» քրեակատորղական հիմնարկում արդեն 23 օր է՝ հացադուլի մեջ է։ Նրա ազատ արձակման կոչերով հանդես են եկել քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ եւ անհատներ։ Նրանցից ոմանք նաեւ նստացույց էին անում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter