HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օբերոն Ռապիդ՝ բույսը տզերից պաշտպանելու կոնտակտ-համակարգային ակարիցիդ

Վճարովի բովանդակություն

ՕԲԵՐՈՆ ՌԱՊԻԴ

առավել արագ և ուժեղ

Բույսերի պաշտպանության նորարարական միջոցներ արտադրող BAYER ընկերության պատրաստուկ Օբերոն Ռապիդը նոր սերնդի միջատասպան-տզասպան է: Այն պարունակում է երկու ակտիվ նյութ՝ սպիրոմեզիֆեն և աբամեկտին: Սպիրոմեզիֆենը արգելակում է լիպիդների կենսասինթեզը, մինչդեռ աբամեկտինը՝ ակտիվացնում գամմա-ամինաճարպային թթուների դուրսբերումը և ճնշում նյարդային ազդակի փոխանցումը: Գործողության տարբերվող մեխանիզմի շնորհիվ Օբերոն Ռապիդը ոչ միայն պայքարում է վնասատուների դեմ, այլ նաև կանխում  պատրաստուկի նկատմամբ ռեզիստենտության զարգացումը: 

Օբերոն Ռապիդը կիրառվում է տզերի և սպիտակաթևիկների դեմ և արդյունավետ է դրանց զարգացման տարբեր փուլերում: Պատրաստուկն ունի ուժեղ «նոկդաունի ազդեցություն», որը նկատելի է դառնում մշակելուց հետո առաջին իսկ ժամերի ընթացքում: Ամենակարևորն այն է, որ դրա կենսաբանական ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ:

Ինչպե՞ս օգտագործել Օբերոն Ռապիդը  

Մասնագետների խորհրդի համաձայն՝ Օբերոն Ռապիդը գերադասելի է օգտագործել +15°C-ից մինչև +35°C ջերմաստիճանի պայմաններում, թեև դրա կիրառմամբ բույսի  մշակումը կարելի է սկսել +10°C-ից: 

Պտղատու մշակաբույսերը պատրաստուկով պետք է մշակվեն ծաղկումից հետո, վնասատուների զանգվածաբար հայտնվելու շրջանում: Կրկին օգտագործելու անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում պահպանել 30-40 օր ընդմիջում: Փակ գրունտում աճող բանջարեղենի դեպքում Օբերոն Ռապիդը կարելի է օգտագործել վնասատուների հայտնվելուց անմիջապես հետո, իսկ ընդմիջումն այս դեպքում պետք է լինի 14-30 օր: 

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի խանութների ցանց կամ դիմեք ընկերության ագրոխորհրդատուներին՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37477685060:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter