HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

«Հայաստան» դաշինքը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ։  

Նա նշել է, որ «Հայաստան» դաշինքը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ Սահմանադրական դատարան դիմելու փաստերի փաթեթը նախապատրաստելու համար։

«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter