HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ալման Գառնու տաճարում

«Բոլոր երջանիկ կոմպոզիտորները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ կոմպոզիտոր դժբախտ է յուրովի»,- փոխակերպված այս միտքը եկավ Գառնու տաճարի դիմաց Գուստավ Մալերի «Ադաջետտոն» լսելիս։ Լարային նվագախմբի և տավիղի համար գրված քնարական պատկերը հնչում էր ծեսի պես։

«Ադաջետտոն» համարվում է կոմպոզիտորի սիրային նամակը կնոջը՝ Ալմային։ Այն  հինգերորդ սիմֆոնիայի չորրորդ մասն է։ 1901 թվականին 41-ամյա Գուստավը Վիաննայում հանդիպել էր 22-ամյա խոստումնալից կոմպոզիտոր Ալմային։ 1902թ.-ին Սիմֆոնիան պատրաստ էր, նույն տարում նրանք ամուսնացան։ Ամուսնու պայմանով  ամուսնությունից հետո Ալման հրաժարվեց ստեղծագործելուց և ամբողջությամբ նվիրվեց ընտանիքին։ Այս հարաբերությունները երաժշտության պատմության ամենահայտնի և բարդ սիրային պատմություններից են։ Միասին ապրած տասը տարիները վերածվեցին խճճված հարաբերությունների այնպիսի կծիկի, որ 1910 թվականին հեղինակավոր կոմպոզիտորը օգնության համար դիմեց հոգեվերլուծության հայր Զիգմուն Ֆրոյդին։

Դանդաղ ձգվող մեղեդին աստիճանաբար լարվում էր։ Հարուստ քրոմատիկ հարմոնիան  հասնում  էր գագաթնակետին ու պարպվում էր, հետո սկսում էր նորից թափ հավաքել․ լիրիկական խտությունից մարդու շունչ է կտրվում։ Մալերի խորը անձնական այս 12-րոպեանոց թերապիան՝ Ադաջետտոն, կտրել էր տեղից և ժամանակից։ Նվագախմբին ու հանդիսատեսին նկարահանող դռռացող դրոնները վերադարձրին հետ՝ մեր ժամանակներ՝  մայիսի 31, Գառնու տաճար։ Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը նվագում էր Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ, միջոցառման հատուկ հյուրերն էին Ինգա և Անուշ Արշակյանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter