HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Մոլդովա. վիճակագրությունը հավասար է

Այսօր՝ 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: 

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին մեր ընտրանին 1-1 հաշվով ավարտեց ընկերական հանդիպումը Ղազախստանի հետ:

Մոլդովան այն թիմն է, որի հետ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է պատմության մեջ իր առաջին մրցավեճը: 1992-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած ընկերական խաղում գրանցվել է 0-0: 2000 թ. փետրվարի 2-ին էլ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Լառնակայում մերոնք հաղթել են 2-1: Գոլերը խփել են Ռաֆայել Նազարյանն ու Կարեն Դոխոյանը: 2008-ի մայիսի 28-ին ընկերական մրցավեճ է կայացել Տիրասպոլում, գրանցվել է 2-2: Մերոնցից աչքի են ընկել Մարկոս Պիզելին ու Լեւոն Պաչաջյանը: Մի ընկերական խաղ էլ թիմերն անցկացրել են Երեւանում 2009 թ. օգոստոսի 12-ին: Հյուրերը հաղթել են 4-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփել է Արարատ Առաքելյանը: Հերթական ընկերական հանդիպումը 2018-ի հունիսի 4-ին էր ավստրիական Կեմատեն ին Տիրոլում: Խաղն ավարտվել է 0-0: 

Այսպիսով՝ մինչ օրս Հայաստանն ու Մոլդովան հանդիպել են 5 անգամ: 1 անգամ հաղթել են մերոնք, 1 անգամ՝ մոլդովացիները, 3 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Գոլերի հարաբերակցությունը մոլդովացիների օգտին է՝ 7-5: 

Հայաստան-Մոլդովա հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը՝ Ալեկո Ապծիաուրիի գլխավորությամբ: Նրան կօգնեն Գիորգի Էլիկաշվիլին ու Դավիթ Չիգոգիձեն: Չորրորդ պաշտոնյան Արտեմ Գասպարյանն է Հայաստանից: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին Հայաստանի ընտրանին 211 հավաքականների մեջ 106-րդն է, իսկ Մոլդովան՝ 159-րդը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter