HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարին պատկանող ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Մասնավորապես՝ Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի բնակարանի և օժանդակ շինությունների խուզարկությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի չկրակված փամփուշտներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter