Ընտրություն կատարելուց հետո ՌԴ վերադառնալ պատրաստվող քաղաքացին ձերբակալվել է
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ձերբակալվել է ընտրությունների նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը։
«Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):
Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ընտրություններին մասնակցելու նպատակով Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրը վերադառնալու է Ռուսաստան։
«Կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»,- ասել էր քաղաքացին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել