HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տեխնիկական խնդիր է եղել»․ Արթուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն, հետևաբար՝ ընտրելու իրավունք

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արթուր Օսիպյանն այսօր մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և քվեարկել։ «Հետքը» արձանագրել է նրա մասնակցությունը եւ կարճ զրույց ունեցել։

Ավելի ուշ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանից տեղեկացել ենք, որ Արթուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն։ 

Թե ինչպես են Արթուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրողների ցուցակում և փոխանցվել  «Նուբարաշեն» ՔԿՀ, եթե չունի ՀՀ քաղաքացիություն, փորձել ենք պարզել ԿԸՀ մամլո խոսնակ Սեդա Ղուկասյանից։ 

Նրա խոսքով, ընտրական ցուցակները կազմում է ոչ թե ԿԸՀ-ն, այլ Պրոբացիայի ծառայությունը, հետեւաբար հարցը ԿԸՀ լիազորությունների տիրույթում չէ։ 

ՔԿՀ ընտրողների ցուցակները ԿԸՀ-ին ուղարկում է Արդարադատության նախարարությունը։ Վերջինս այդ ցուցակները ստանում է համապատասխան քրեակատարողական հիմնարկներից։ 

«Արթուր Օսիպյանի քվեարկելու հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որի վերաբերյալ մենք արդեն գրություն ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- «Հետքին» հայտնեց Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter