HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթեր, օդափոխության խնդիր և վստահված անձանց թվի խախտում Աբովյանի թիվ 29/02 ընտրատեղամասում

Աբովյան քաղաքի թիվ 29/02 ընտրատեղամասում 17:40-ի դրությամբ 2107 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1021-ը (շուրջ 48.5%):

Տեղամասում կան կազմակերպչական խնդիրներ. տարածքի փոքր լինելու պատճառով առաջացել են հերթեր, իսկ փակ պատուհանների հետևանքով ներսում օդափոխությունը վատ է։

Չնայած սրան՝ հանձնաժողովի նախագահ Աննա Պետրոսյանը նշել է, որ ընտրատեղամասում ամեն ինչ հարթ է ընթանում:

Տեղամասում նկատվել է վստահված անձանց թվի խախտում. ներսում միաժամանակ գտնվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի 3 և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3 վստահված անձինք:

Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված նույն ուժից 3 վստահված անձի ներկայությունը, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ընդամենը մի պահ է եղել՝ հերթափոխի նպատակով, և հիմա նման խնդիր չկա։

Այնուամենայնիվ, զրույցից 5 րոպե անց տեղամասում կրկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը մոտեցել է նրանց և ասել, որ տարածքում նույն ուժից 3 հոգի լինել չի կարող:

Աննա Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter