HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես չգիտեմ՝ ում ընտրեմ»․ քաղաքացին՝ հանձնաժողովի նախագահին

Արարատի մարզի Արարատ գյուղի 13/31 ընտրատեղամասում եկել էր ընտրություն կատարելու Անատոլի Նասոնովը։ Սկզբում նա հեռախոսով էր զբաղված քվեախցում՝ հասկանալու՝ ում ընտրի։ Հանձնաժողովի նախագահ Կարապետյան Կամոն, նկատելով ընտրողի ՝ հեռախոսով զբաղված լինելը, առաջարկեց նրան օգնող տրամադրել և փոխել ընտրաթերթիկները։ Ընտրասենյակում քվեարկողներից մեկը համաձայնեց օգնել Անատոլի Նասոնովին։ Պարզվեց՝ ընտրողն ուղղակի հայերեն կարդալ չգիտի, քանի որ ունի ռուսական կրթություն։ Մեզ հետ զրույցում Անատոլի Նասոնովը նշեց՝ ոչ մի խնդիր չկար, ուղղակի ես հայերեն կարդալ չգիտեմ։

Այս ընտրատեղամասում ընթացող քվեարկության մասին Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք պնդում են՝ օրվա ընթացքում ընտրախախտումներ տեղի չեն ունեցել, առանձնահատուկ դեպքեր չեն եղել։ Արձանագրությունների մատյանում գրանցումներ չեն կատարվել։ Ընտրասենյակում ներկա են վստահված անձինք «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից։ 

Ընտրատեղամասում քվեարկությունը վերահսկելու էին եկել նաև ԵԱՀԿ միջազգային դիտորդները։

Արարատ գյուղի 13/31 ընտրատեղամասում 1949 քվեարկելու իրավունք ունեցողներից  48,5%-ն արդեն ընտրել է։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչև ժամը 17։00-ն քվեարկությունն ընթացել է շատ լավ։ 

Ընտրողն, իր քվեարկությունը ավարտելուց հետո, օգնում է Նասոնովին

 

Ռիմա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter