«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրություն կատարեց Արթուր Օսիպյանը
Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրություն կատարեց Արթուր Օսիպյանը։
Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։
Նա ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․
«... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել