HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

«Մեծ ակտիվություն՝ ժամը 8-ից». 8/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը՝ մասնակցության մասին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի 8/15 ընտրատեղամասում զրուցել ենք հանձնաժողովի նախագահ Գայանե Մխիթարյանի և քարտուղար Հասմիկ Հախեյանի հետ՝ հասկանալու տեղամասում ընտրողների ակտիվությունը և ընտրախախտումների բնույթը։ 

Նախագահը նշեց, որ ակտիվությունը սկսել է առավոտյան ժամը ութից։ Մեր նկարահանման ժամանակ ոստիկանը հսկում էր մուտքը, մարդիկ ներս էին մտնում հերթով, երբ ներսում տեղ էր ազատվում։ 

Հերթեր են եղել, բայց, տեղամասի քարտուղարի խոսքով, դրանք շատ արագ ոստիկանի միջոցով կարգավորվել են։ Նկատել են նաև, որ քվեախցիկներից մեկը բավական առաջ է դրված եղել, այդ խախտումը ևս վերացվել է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter