Խնամքի տներում գտնվող տարեցները չեն կարողանում ընտրել
Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող որոշ տարեցներ չեն կարողանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
«Արժանապատիվ ծերություն» խնամքի տան բնակիչները՝ ի դեմս Սուսան տատիկի և նրա երկու ընկերների, ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս հասնել ընտրատեղամաս։ Խնամքի տան տնօրեն Սոնա Մարտիրոսյանը նշում է. «Սուսան տատին ու ևս երկու հոգի մեր խնամքի տան բնակիչներից, մի քանի օր է՝ ինձ հորդորում են, որ կազմակերպեմ իրենք տեղում՝ մեր խնամքի կենտրոնում կարողանան ընտրել։ Սուսան տատին հոդացավեր ունի, ոտքերում ջրեր են կուտակվում և իր համար դժվար է նույնիսկ կարճ ժամանակով կանգնելը կամ քայլելը»։
Սոնա Մարտիրոսյանի խոսքով, նույնիսկ այն ժամանակ, երբ տարեցները առողջական խնդիրներ են ունենում, բժշկին կանչում են հենց խնամքի կենտրոն, քանի որ իրենք ի վիճակի չեն անձմաբ գնալ բժշկի։
Հայաստանում այսօր չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտա խնամքի կենտրոններում ապրող, սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում գտնվող (այսինքն՝ շրջիկ քվեախցիկի իրավունք չունեցող) տարեցներին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել