HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Դժվարությամբ եմ եկել ընտրության, բայց հանուն իմ թոռների եմ եկել». տեղամասը մատչելի չէ ընտրողների համար

Էջմիածնի թիվ 14/19 ընտրատեղամասը գտնվում է դպրոցի երկրորդ հարկում, ինչն անհարմարություններ է առաջացնում ընտրողների համար։ Հատկապես տարեց ու հենաշարժողական խնդիրներ ունեցող ընտրողները դժվարությամբ են հասնում քվեախցիկին։

Տեղամասում գտնվելու ժամանակ հենաշարժողական խնդիր ունեցող ընտրողը թոռան օգնությամբ կարողացավ վերև բարձրանալ։ Թեև չցանկացավ անունը հայտնել, սակայն տեսախցիկի առջև ասաց, որ դժվարությամբ է հասել տեղամաս: 73 տարեկան է, առաջին անգամ է մասնակցում ընտրությանը՝ հանուն իր երեխաների ու թոռների ապագայի։

Հանձնաժողովի նախագահ Գյուլնարա Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղամասը մատչելի տեղամաս չէ։ Հետևաբար շարժվելու դժվարություններ ունեցողները նախապես պետք է դիմում ներկայացնեին լիազոր մարմնին ու ընտրելու իրավունքն իրացնեին մատչելի տեղամասում։

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ եղել են դեպքեր, որ ընտրողը դժվարությամբ է բարձրացել երկրորդ հարկ։ Նրանց օգնել են ոստիկանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter