HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քվեարկությունը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրությունը սկսվել է առավոտյան 11-ին: Քվեարկությունը նույն ժամին է սկսվել նաև «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում:

Ընդհանուր առմամբ, ընտրություններն այստեղ անցկացվում են նույն սկզբունքով, ինչ մյուս ընտրատեղամասերում՝ ընտրողների գրանցում, քվեաթերթիկների ստացում, գաղտնի քվեարկություն և քվեատուփում քվեաթերթիկի տեղադրում:

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 428 անձ ընտրելու իրավունք ունի։ Հիշեցնենք, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած և պատիժը կրող անձինք զրկված են ընտրելու իրավունքից: Հանրապետության տարածքում անազատության մեջ գտնվող և ընտրելու իրավունք ունեցող 1465 անձ կա:

Ի տարբերություն քվեարկության մեկնարկի, բոլոր ՔԿՀ-ներում քվեարկությունն ավարտվելու է նույն ժամին՝ 20:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter