Քաղաքացին ծրարը թողել էր ընտրախցիկում, գտնելու համար այն շուռ տվեց
Հրազդան քաղաքի 26/11 ընտրատեղամասում տղամարդը թողել էր ծրարը ընտրախցիկում:
Ընտրատեղամասի աշխատակցի հորդորով տղամարդը վերադարձավ քվեախցիկ, որտեղ, քվեախցիկը շուռ տալով, գտավ իր ծրարը: Ընտրատեղամասի աշխատակիցները չմիջամտեցին ընթացքին:
Այս ընտրատեղամասում 13:45-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 1826 քաղաքացիներից 637-ն է ընտրել:
Սյուզաննա Մանուկյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել