Գյումրու 31/52 ընտրատեղամասում հերթ է գոյացել. նույնականացման սարքերից մեկն է գործում
Գյումրու 31/52 ընտրատեղամասում մարդկանց մեծ հոսքի պատճառով հերթ է գոյացել:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմինե Աբրահամյանի խոսքով՝ տարածքում կուտակումներից և քաոսային իրավիճակից խուսափելու համար հերթը կարգավորում է հերթապահ ոստիկանը։
Հերթը մասամբ գոյացել է այն պատճառով, որ այս պահին երկու տեխնիկական նույնականացման սարքեր գործում է մեկը։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սպասարկող մասնագետներից մեկը գնացել է քվեարկելու։
Հերթի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը։
Ժամը 12:00-ի դրությամբ այստեղ քվեարկել է 346 ընտրող։ Ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1575 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել