ՔՊ կուսակցության վստահված անձը նկարահանել է պատգամավորի թեկնածուի քվեարկությունը
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի թիվ 14/60 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Գագիկ Թորոսյանը նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը քվեարկողի հեռախոսով, որը պատգամավորի թեկնածու է, սկզբից մինչև վերջ նկարահանել է վերջինիս քվեարկության ընթացքը՝ գտնվելով քվեախցի կողքին:
Այս տեղեկությունը հաստատեց նաև «Համայնքի երիտասարդներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Կարապետյանը։
Նա նշեց, որ մարդիկ գալիս են՝ չիմանալով, թե ինչպես ընտրել: Ընտրողների մեծ մասը 40-50 անց է:
Վրեժ Աղեկյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել