Նոյակերտում տեղամասի դիմաց համայնքապետի մեքենան է կայանված՝ վրան ՔՊ-ի քարոզչական նյութ փակցված
Արարատի մարզի Նոյակերտ համայնքի 13/38 ընտրատեղամասի անմիջապես դիմաց կայանած մեքենայի վրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պիտակ է փակցված։ Քիչ հետո պարզվեց, որ մեքենան պատկանում է Նոյակերտի համայնքապետ Կարեն Պողոսյանին, մոտեցանք նրան, ասաց՝ «մարդ ա հիմա, եկել ա քվեարկի գնա», հարցազրույց տալուց հրաժարվեց։
Համայնքապետը պտտվում էր ընտրատեղամասի մոտ ոստիկանների հետ։ Նա վստահված անձ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Անի Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել