HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավի ակնկալիքով են եկել ընտրության». ընտրող

Արարատի մարզի Արարատ քաղաքի 13/1 ընտրատեղամասը վաղ առավոտից ակտիվ է․ մարդիկ իրականացնում են իրենց քաղաքացիական պարտքը։ 

Առավոտյան այստեղ էին «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության 2  ներկայացուցիչներ, որոնք ընտրատեղամասը լքեցին մոտ 1 ժամ անց։ Ընտրատեղամասում ներկա է 2-ական վստահված անձ «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և մեկ ներկայացուցիչ «Հանրապետություն» կուսակցությունից։ Ժամը 

Արարատ քաղաքի բնակիչ Նորիկ Նուրիջանյանն ընտրության էր եկել առավոտյան ժամը 9-ին, քանի որ պետք է շտապեր աշխատանքի։ Մեզ հետ զրույցում նշեց՝ թող աշխարհին խաղաղություն լինի։ 

Գրեթե նույն մաղթանքը հղեց Ռաիսա Մովսիսյանը՝ նշելով, որ ընտրություն է կատարում խաղաղության ակնկալիքով։ 

Ամուսիններ 70-ամյա Մարգարիտ և 80-ամյա Սլավիկ Մարգարյանները նույնպես առավոտյան շտապել էին ընտրելու՝ հերթերից խուսափելու համար։ Ամուսինները երբեք բաց չեն թողել ընտրությունները։ Մարգարիտ Մարգարյանը մեզ հետ զրույցում բոլոր ընտրողներին և քաղաքական ուժերին հաջողություն մաղթեց՝ նշելով, որ լավի ակնկալիքով են եկել ընտրության։ 

Առավոտյան Ավետիսյան Վազգենը եկավ իր ընտրությունը կատարելու, սակայն նա ծանոթ չէր ընտրությունների նոր կարգին, մասնավորապես՝ չէր կողմնորոշվում ՝ ինչպես քվեարկել քվեախցիկում։ Ինչպես ընտրել նրան հուշում էին հանձնաժողովի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված նախագահ Մարգարյան Գևորգը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Արայիկ Ավդալյանը։ 

«Ցելի կոխի, ցելի դիր մեջը»․ ասում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը։  Մի քանի րոպե քվեարկության կարգը բացատրելուց հետո Վազգեն Ավետիսյանը բարեհաջող կատարեց իր ընտրությունը՝ քվեատուփի մոտ հարցնելով՝ ասե՞մ ՝ ում եմ ընտրել։ 

13/1 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի 1856 քաղաքացի, որոնցից ժամը 11։00-ի դրությամբ ընտրել է շուրջ  311 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 16.7%-ը։ Արձանագրությունների մատյանում կազմվել է 2 արձանագրություն՝ կապված կտրոնների կորստի հետ, որոնք հանձնաժողովի նախագահի կողմից մարվեցին։ 

Գլխավոր լուսանկարում՝ Մարգարիտ և Սլավիկ Մարգարյաններ 

Ռիմա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter