Աշտարակի ընտրատեղամասում տեսողական խնդիրներ ունեցող տարեց կնոջը թույլ չեն տվել քվեարկել ամուսնու օգնությամբ
Աշտարակի թիվ 17/02 ընտրատարածքում արձանագրվել է միջադեպ՝ կապված տարեց ընտրողին օգնություն ցուցաբերելու սահմանափակման հետ։ Ինչպես հայտնել է հանձնաժողովի քարտուղարը, ժամը 11:30-ին տեղամաս տարեց ամուսիններ են այցելել։ Կինը վատ տեսողություն ունի և դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն ամուսնուն թույլ չեն տվել մոտենալ և օգնել նրան քվեարկության ընթացքում, քանի որ վերջինս նախապես գրանցված չի եղել որպես օգնական։
Տարեց կնոջը մենակ են ուղարկել քվեարկության։ Հանձնաժողովի անդամների հարցին, թե արդյոք նա տեսնում է քվեաթերթիկների վրայի թվերը (կուսակցությունների համարները), կինը դրական պատասխան է տվել։ Այնուամենայնիվ, քվեաթերթիկների վրա կուսակցությունների անվանումներն ու առաջնորդների անունները տպագրված են բավականին մանր տառատեսակով։
Կինը երկար ժամանակ ընտրություն էր կատարում, իսկ ամուսնու՝ նրան օգնելու ևս մեկ փորձ կրկին կանխվեց հանձնաժողովի կողմից։ Ի վերջո, կինը դուրս եկավ քվեախցիկից ծրարով և կատարեց իր ընտրությունը։
Նշված ընտրատեղամասում ընդհանուր առմամբ սպասվում է 1905 ընտրող, իսկ ժամը 11:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 317 քաղաքացի։
Աննա Եգանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել