«Արարատ Մոթորս»-ից 131 մլն դրամ կբռնագանձվի հօգուտ Հայաստանի
Դատախազությունը տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության հերթական հայցը:
Վճռով անվավեր է ճանաչվել 2005 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության անունից Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լիազորված անձի և «Արարատ Մոթորս» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի 16/4 հասցեում գտնվող՝ 0.40935 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ընկերությունից կբռնագանձվի 131 միլիոն 358 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել