HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միկրոավտուբուսը բախվել է սյանը, սկսվել է գազի արտահոսք

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի մոտ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, և հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 100 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2358Տ պ/հ միկրոավտոբուսը (վարորդ` Սահակ Սարգսյան) ստորգետնյա անցուղում բախվել է սյանը, ինչի հետևանքով ուղևորներ` 1959 թ. ծնված Ամալյա և 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանները, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը և 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 2 կլինիկական հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter