Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Այսուհետ ալիմենտային վճարումները հնարավոր է կատարել առցանց եղանակով՝ առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայանալու։
«Վճարումները կարող եք կատարել ինչպես Անձնական գրասենյակ cabinet.harkadir.am հարթակի, այնպես էլ վճարահաշվարկային տերմինալների, բանկային առցանց հավելվածների միջոցով։։
Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման գործընթացի պարզեցմանը, ժամանակի խնայողությանը և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ալիմենտային վճարումն իրականացնելուց հետո հնարավոր է կատարել վճարումներ նաև այլ վարույթներով՝ ըստ սահմանված առաջնահերթության»,- նշվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել