ԱԺ նիստը չի կայացել. պատգամավորները քվորում չեն ապահովել
Մայիսի 26-ի ԱԺ նիստում ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չէին գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Ժամը 14:00-ին եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, որի պատճառով նիստը չի կայացել: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել Ազգային ժողովի հերթական նիստին, որի մեկնարկին գրանցվել էր 5 պատգամավոր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել