HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում մայիսի 26-ի և 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 26-ի և 28-ի ցերեկը , 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի՝ 6-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter