HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն ավարտել է ՀԱԷԿ-ը ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական գնահատումը. առանձնացվել է 4 տեխնոլոգիա

 Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը։ Ինչպես նշվում է դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, ԱՄՆ պետքարտուղարության FIRST (Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար) ծրագրի շրջանակում մայիսի 19-ից 22-ը Հայաստան կատարած այցի ընթացքում «Սարջենթ և Լունդի» (Sargent & Lundy) ընկերության փորձագետներն ավարտին են հասցրել Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների (SMR) տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը:

Ամերիկյան ընկերության փորձագետները Հայաստանում էին՝ ՀՀ պաշտոնյաների հետ աշխատելու և փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ շարունակական տեխնիկական խորհրդատվություն ապահովելու նպատակով։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ իրականացված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական դիտարկումները․

  • Տեխնոլոգիաների ընտրություն. Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները։
  • Միջազգային ստանդարտներ. Ցուցաբերված տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լավագույն փորձի հետ։
  • Անվտանգության առաջնահերթություն. Գործընթացի ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները։
  • Փոխարինող կարողություններ. Մանրամասն դիտարկվել են ՀԱԷԿ-ը գործող շահագործումից հանելուց հետո փոխարինող նոր կարողություններ ձևավորելու հնարավոր տարբերակները:

Այս քայլը կարևոր փուլ է հանդիսանում Հայաստանի էներգետիկ անվտանգության և միջուկային էներգետիկայի արդիականացման ռազմավարական ծրագրերում, որոնք իրականացվում են հայ-ամերիկյան գործընկերության շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter