401 մլն դրամ՝ մարզերում անհետաձգելի ծրագրերի համար
Հայաստանի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման նպատակով Կառավարությունը որոշել է մարզպետների աշխատակազմերին 401 մլն 236 հազար 300 դրամ hատկացնել, որից՝ Արմավիրին՝ 209,085․6 հազար դրամ, Գեղարքունիքին՝ 73,470․4 հազար դրամ, Լոռուն՝ 1,455․0 հազար դրամ, Կոտայքին՝ 3,223․3 հազար դրամ, Սյունիքին՝ 35,475․8 հազար դրամ և Տավուշին՝ 78,526․1 հազար դրամ։
Ֆինանսական միջոցները հատկացվել են, մասնավորապես, հետևյալ ծրագրերի համար. Արմավիր՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Արևելյան նորակառույց թաղամասով անցնող անձրևատար կոլեկտորի վերակառուցում, Գեղարքունիք՝ Գավառ քաղաքի Հացառատ բնակավայրում կենցաղային կեղտաջրերի և Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանների կառուցում, Ճամբարակ համայնքի Տ․ Մեծի 4 վթարված շենքի բնակիչների համար կատարված և կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար, Լոռի՝ մարզպետի աշխատակազմի կարիքների համար էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի ձեռքբերում, Սյունիք՝ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տարածքի բարեկարգման և արտաքին հարդարման աշխատանքների իրականացում, Տավուշ՝ Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի մոտ հենապատի ուժեղացման և բացօթյա լողավազանի կառուցում, Բերդ համայնքի Տ-10-55 /Հ-64/ (Նորաշեն) –Մովսես մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 7+600-կմ7+682 հատվածի հողային պաստառի վերականգնման և հենապատի կառուցման աշխատանքների իրականացում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել