Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի նիստ՝ Ախուրյան եւ Արաքս գետերի ջրերը համատեղ օգտագործելու համար
Երևանում մայիսի 21-ին տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը, որն առաջին անգամ էր անցկացվում։
«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։
Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ»,- ասված է Ջրային կոմիտեի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Ջրային կոմիտեի ՖԲ էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել