ՇՎՏՄ-ն սպառողներին հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանների ցանցից
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ 2026թ․ մայիսի 19-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 2026թ. մայիսի 15-ին տեղադրված կապարակնիքները (հասցե` ք. Երևան, Ռուբինյանց 41/1)։
«Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։ Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մեկ անգամ սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել