Հայաստանը կմասնակցի «Ռուսաստանի նախագահի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին
Սեպտեմբերի 7-ից 9 Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստանի նախագահի գավաթ» սամբոյի 6-րդ միջազգային մրցաշարը՝ մասնակցությամբ աշխարհի առաջատար 8 պետության հավաքականների. Ռուսաստան, Բելոռուս, Ուկրաինա, Ղազախստան, Մոլդովա, Տաջիկստան, Հարավային Կորեա և Հայաստան:
Հաշվի առնելով հանգամանքը, որ առջևում սամբոյի պատանիների, երիտասարդների, ապա մեծահասակների աշխարհի առաջնություններն են՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է Մոսկվա չգործուղել հայաստանցի ուժեղագույն մարզիկներին (աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Վահան Վարդանյան, Գրիգոր Մխիթարյան), այլ ներկայանալ երկրորդ թիմով, որը նույնպես բավական ուժեղ է և լավ արդյունք արձանագրելու հավակնություն ունի:
Ստորև ներկայացվում են Մոսկվայում Հայաստանը ներկայացնելիք սամբիստները.
1. Տիգրան Կիրակոսյան - 52 կգ քաշային կարգ
2. Աղասի Նազունց - 57 կգ ք/կ
3. Վահրամ Գրիգորյան - 62 կգ ք/կ
4. Ալբերտ Կարգանյան - 68 կգ ք/կ
5. Անդրանիկ Նաղդալյան - 74 կգ ք/կ
6. Մհեր Կարապետյան - 82 կգ ք/կ
7. Արամ Հարությունյան - 90 կգ ք/կ
8. Հակոբ Առաքելյան - 100 կգ ք/կ
9. Տիգրան Անտոնյան - +100 կգ ք/կ
Հայաստանի հավաքականում, ինչպես միշտ, ընդգրկվում են նաև զինվորական մարզիկներ, ովքեր իրենց ծառայությունն անցկացնում են ՀՀ զինված ուժերի բանակի կենտրոնական մարզական ակումբում: Այս թիմում նրանք երկուսն են՝ Ալբերտ Կարգանյան ու Տիգրան Անտոնյան: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանն ու մարզիչ Վովիկ Խոջայանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել