HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին հաղորդում է Դատախազության մամուլի ծառայությունը։

«Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունքահեն աշխատանք՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter