«Նուբարաշենում» կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում
Երեկ՝ 2026թ. մայիսի 14-ին, ժամը 17։45-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցի սանհանգույցում հայտնաբերվել է 1974թ․ ծնված կալանավորված անձը՝ կախված վիճակում։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, բուժանձնակազմի կողմից արձանագրվել է վերջինիս մահը։ Տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
«Հետքի» աղբյուրները հայտնում են, որ մահացածը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար, այն է՝ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ։ Եթե արարքը հիմնավորվել, անձին սպասվում էր 8-15 տարի ժամկետով ազատազրկում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել