Գյումրիում անչափահաս աղջկան առևանգելու և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար 4 անձ է դատապարտվել
Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Մարդուն առեւանգելը) և 198-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ կետով:
Դատախազությունը հիշեցնում է, որ 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով:
«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:
Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը»,- ասված է Հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել