Բարեգործության արգելքի խախտման և ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
«Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հիշեցնում է, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում ու հորդորում զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել