Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գումար կհատկացնի Լիբանանի Հանրապետությունը՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։
Նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 60 մլն դրամ, որից 34 մլն դրամը պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման, իսկ 26 մլն դրամը` դեղերի ձեռքբերման նպատակով, որոնք, որպես մարդասիրական աջակցություն, կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։
Հիմնավորման համաձայն՝ Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը։
«Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է տրամադրել նպատակային մարդասիրական աջակցություն՝ ապահովելով տուժած բնակչության առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ պարենային և սանիտարահիգիենիկ ապրանքների, դեղերի տրամադրումը։ Անհրաժեշտ ապրանքների ցանկը աշխատանքային կարգով ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից»,- ասված է Կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել