HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա

Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության հասցեից մոտ 100 մետր հեռավորությամբ՝ Էջմիածնի Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքի վրա, մի քանի օր է` քարոզչական պաստառ է փակցված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզական պաստառը՝ վարչապետի լուսանկարով, չեն «տեսնում» ո´չ հանձնաժողովի անդամները, ո´չ Վաղարշապատի համայնքապետարանը։

Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա, վճարովի գովազդային վահանակների վրա, ընտրական շտաբների վրա։

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր, տեղադրել դրանք իրենց պատկանող կամ իրենց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների վրա կամ դրանց ներսում։

Ակնհայտ է, որ տեղադրված պաստառը չափերով մեծ է և դուրս է եկել անձին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող տարածքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter