HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝

- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,

- սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով:

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել գործող նորմերին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter