Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով
«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ մայիսի 13-ի ցերեկը, 14-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Մայրաքաղաքում մայիսի 13-ին կեսօրից հետո, 14-18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել