HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես՝ 

  • Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
  • Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Մերինե Սահակյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Գագիկ Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին. Արեգ Խաչատրյանին է վերապահվել Արարատի մարզի դատախազի պարտականությունների կատարումը:
  • Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Աշոտ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter