Ֆրանսիան մտահոգված է, որ ադրբեջանական իշխանությունները ներում են շնորհել Սաֆարովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն մամուլի բաժինը տարածել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը: Հայտարարության մեջ ասվում է.
«Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ: 2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներևակայելի սպանության համար:
Ֆրանսիան, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին և կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել