Նինա Կարապետյանցը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, որը մասնակցում է 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, ներքին ընտրությունների արդյունքով հայտարարել է իր վարչապետի թեկնածուին՝ Նինա Կարապետյանց։
«Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ կուսակցության ծրագրի, հաղթանակի դեպքում իրենց թեկնածուն պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ։
Լուսանկարը՝ Նինա Կարապետյանցի ՖԲ էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել