HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամմերին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Բանկին՝ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղությունների:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter