Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի հետ
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ: Հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:
Երկուստեք կարևորվել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել