HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններում տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական։

«Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի»,- նշվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter